ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գունավոր մետաղների գները

Գունավոր մետաղների գները
04.04.2020 | 15:26

Լոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1486.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.83%-ով և կազմել 4880.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.30%-ով և կազմել 1674.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.04%-ով և կազմել 11257.00 դոլար, անագի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 14370.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.94%-ով և կազմել 1876.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 17924.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 30000.00 դոլար: Գների չափման միավորը տոննան է:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ